Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
ԱԱԾ-ում այս պահին աժիոտաժ է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից պահանջել է «հավաքել» Սյունիքում իր դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներին և ակտիվիստներին։
Մեր տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ում այդ մարդկանց ցուցակն են կազմում։
ԱԱԾ-ին հրահանգվել է նաև ձերբակալել Փաշինյանի հրաժարականը պահանջած և Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությանն անդամագրված՝ Սյունիքի համայնքապետերին։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին մարզի մի քանի համայնքներում՝ Մեղրիում, Ագարակում, Կապանում բնակիչները դիմավորել են հայհոյանքներով, «դավաճան» «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով։ Ճանապարհը փակած բնակիչների պատճառով Փաշինյանը չի կարողացել Քաջարան մտնել։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանը հրամայել է բռնել սյունեցիներին. «Դեժավյու»
- Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
- Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել. ՄԻՊ
- Թևան Պողոսյանը Սյունիքից Փաշինյանին. Հեռացի´ր հանուն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան