Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
Մեղրիում բնակիչների՝ մեղմ ասած վատ ընդունելության արծանացած Նիկոլ Փաշինյանն իր դեմ բողոքի ակցիան համարում է օրենքի խախտում։
«Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում։ Եվ ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ ու կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն...անկախ տպավորությունից չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա հանրապետությունում։
Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա ասյտեղ եք, և ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ ու հատուկ գործողություններով էս հարցը կլուծվի , և մեղավորները հանրության համար տեսանելի կերպով կկանչվեն պատասխանատվության»,-ասել է նա Սյունիքում հրավիրած խորհրդակցությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագատ Էդգար Էլբակյանը Սյունիքից Երևան ճանապարհին ֆիքսել էր, որ մարզ են գնում բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ տեղափոխող մեքենաներ, ավտոբուսներ։ Սյունիք մեկնելու ճանապարհին նա ֆիքսել էր ոստիկնապետին ու ԱԱԾ պետին սպասարկող մեքենաների պետհամարանիշները։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- Փաստաբան. Սյունեցիների կողմից արժանապատիվ վարքագիծը խուլիգանություն որակելն իրավական անգրագիտություն է
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
- Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
- Ագարակում պատերազմում զոհվածների հարազատները Փաշինյանին թույլ չեն տվել գերեզմաններ գնալ
- Շուռնուխի բնակիչ․ Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են
- Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին
- Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
- Թևան Պողոսյանը Սյունիքից Փաշինյանին. Հեռացի´ր հանուն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան