Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամի պետություն է. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը որևէ զանգ չի ստացել կամ խոսակցություն չի ունեցել նման հարցերի շուրջ: Գաղափարախոսական ուղղվածության փորձ երբևէ չի արվել»,- ասուլիսում ասաց թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման հայտարարությունը որևէ կերպ անդրադառնում է կառույցի աշխատանքների վրա:
Նա նշեց, որ ցուցադրությունը ստեղծված է 2015 թվականին, նույն ցուցադրությունն է, ժամանակավոր ցուցադրությունները մարդիկ տեսնում են, նաև առցանց են ցուցադրում:
«Որքանով ես գիտեմ, Հայաստանի իշխանությունները պաշտոնական որևիցե բան չեն ասել՝ նկատի ունեմ հայտարարություն, համաձայնագիր հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ ԱԳՆ-ն օրեր առաջ հայտարարեց, որ որևէ բանակցություն տեղի չի ունենում Թուրքիայի հետ»,–ասաց Հ. Մարությանը։
Թանգարանի տնօրենի խոսքով, իր համար էական են փաստաթղթերը. «Այո, զանազան մտքեր են ասում։ Ինքս հայտարարել եմ, որ ես այսօրվա Թուրքիային համարում եմ Հայաստանի թշնամին: Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամի պետություն է: Դրանից ավելի ինչ եք ուզում, բայց թանգարանը քաղաքական հաստատություն չէ, այլ գիտական, մշակութային հաստատություն է, ԱԳՆ-ի կցորդը չէ»:
Նա նշեց, որ այդ այդ պետության վերաբերմունքը ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ, ինչը տեսան նաև վերջին պատերազմի ժամանակ՝ ագրեսիվ, նպատակուղղված քաղաքականություն Հայաստան պետության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան