Մովսես Հակոբյան. Օնիկ Գասպարյանը շատ ասելիք ունի
«Եթե ԱԽ գրասենյակը գաղտնազերծումներ է անում, ապա անհրաժեշտություն կա ամբողջությամբ գաղտնազերծել, ոչ թե մեկ կտոր, երբ Օնիկ Գասպարյանի խոսքը դեռ ավարտված չէ»,- ասել է պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ընթացքում։
Փորձառու զինվորականը գիտի, ինչպես են զեկուցում զինվորականները. «Զինված ուժերում զեկույցի կարգը հետևյալն է, նշում են այն, ինչ որ կատարվում է, ապա այն, ինչ մեզ սպասվում է։ Ես վստահ եմ, կտրված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչ մեզ սպասվում է, որովհետև ես Օնիկ Գասպարյանին թե սեպտեմբերի 30-ին, թե դրանից առաջ, թե դրանից հետո, հարցրել եմ՝ դու ամբողջությամբ իրավիճակը ներկայացնո՞ւմ ես գլխավոր հրամանատարին։ Ես կարող եմ երդվել, այն խոսքերը, որ Օնիկ Գասպարյանն ասել է նոյեմբերի 17-ին, նույնությամբ ասել է ինձ»։
Հակոբյանն ընդգծում է՝ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պարկեշտ մարդ է, բացառվում է, որ նա ստի։ Հակոբյանը վստահ է, Գասպարյանը շատ ասելիք ունի, սակայն այն հրապարակային հնչեցնելու համար չէ, դրանք լուրջ գաղտնիքներ են պարունակում։
«Եթե հանձնաժողովը ստեղծի, նա մանրամասն կներկայացնի»,- ասաց գեներալ-գնդապետն ու ավելացրեց, այսօր ոչ այնքան կարևոր է մեղավորների փնտրտուքը, որքան պատերազմի ժամանակ բանակի բացերը վեր հանելն ու բանակն արագ վերակազմավորելն ու դրա համար նոր ռազմավարության մշակումը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե առիթ ունենաք՝ հարց կտաք, թե քանի՞ փամփուշտ են կրակել այդ ստորաբաժանումները. Մովսես Հակոբյան
- Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
- Armlur. Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
- ԱԽ գրասենյակը հիմա էլ Օնիկ Գասպարյանից ձայնագրություն է հրապարակել
- Օնիկ Գասպարյան. Անհապաղ նախաձեռնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում
- ԱԽ-ն գաղտանզերծումներ է արել՝ ի պատասխան Օնիկ Գասպարյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան