Մայիսին կարող է գրանցվել «Sputnik Light» պատվաստանյութը
Ռուսական «Sputnik Light» պատվաստանյութը կարող է գրանցվել մայիսին, մինչև տարեվերջ նախատեսվում է ամսական արտադրել ավելի քան 30 միլիոն դեղաչափ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ մայիսին, գուցե և ավելի վաղ պատվաստանյութը պատրաստ լինի: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի հասնել ամսական ավելի քան 30 միլիոն դոզայի արտադրություն ունենալ»,- ասել է նա։
Ըստ նրա, ռուսական պատվաստանյութերի նկատմամբ միջազգային դիմադրությունը քաղաքական է. «Ռուսաստանի Դաշնությունը երբեք բացասական չի արտահայտվել նարտասահմանյան պատվաստանյութերի վերաբերյալ»։
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո այս պատվաստանյութը կներառվի պատվաստումների ծրագրում: Ըստ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի, «Sputnik Light» պատվաստանյութը հետագայում կարող է օգտագործվել վերապատվաստման համար:
Մարտի 29-ին Գամալեյա կենտրոնը դիմել է «Sputnik Light» կորոնավիրուսի պատվաստանյութերը գրանցելու համար: Սա «Sputnik V»-ի թեթև տարբերակն է, որը բաղկացած է միայն մեկ բաղադրիչից և պահանջում է միայն մեկ պատվաստում `երկուսի փոխարեն: 2021 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայում սկսվել է պատվաստանյութերի ուսումնասիրության մասնակիցների պատվաստումները: