Չավուշօղլու․ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների արդեն իսկ լարված կապերին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցանկացած քայլ` ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն, ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների արդեն իսկ լարված կապերին: Այս մասին գրում է Reuters-ը։
Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին, թե արդյոք Բայդենը կճանաչի՞ այդ սպանությունները որպես ցեղասպանություն, այն տեղեկությունների ֆոնին, որ ինքը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որ ճանաչել է այն, Չավուշօղլուն ասել է, որ Միացյալ Նահանգները «պետք է հարգեն միջազգային իրավունքը»:
«Հայտարարությունները, որոնք իրավական պարտավորություն չունեն, օգուտ չեն ունենա, բայց դրանք կվնասեն կապերին։ Եթե ԱՄՆ-ը ցանկանում է սրել հարաբերությունները, որոշումը նրանցն է», - ասել է Չավուշօղլուն:
Անկարայի և Վաշինգտոնի միջև կապերը սրվել են մի շարք հարցերի շուրջ, սկսած Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 պաշտպանական համակարգերի գնումից, որի պատճառով ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել, մինչև Սիրիայում տարաձայնությունները, մարդու իրավունքների և իրավական հարցերի շուրջ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սերտ կապ էր հաստատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, բայց Բայդենի հետ նա դեռ հեռախոսազրույց չի ունեցել՝ հունվարի 20-ին նրա նախագահ դառնալուց ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան