Ագարակում պատերազմում զոհվածների հարազատները Փաշինյանին թույլ չեն տվել գերեզմաններ գնալ
Ագարակ համայնքի վարչական ղեկավար Գևորգ Առաքելյանը տեղյակ չի եղել, որ այսօր՝ ապրիլի 21–ին, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն իրենց համայնք։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ երբ բնակիչներն իմացել են՝ Փաշինյանն այցելում է համայնք, որոշել են գնալ ու իրենց հուզող հարցերը տալ վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները չեն թողել, որ նրանք մոտենան վարչապետին ու իրավիճակը լարվել է։
«Մեր ժողովուրդը, որ իմացավ գալու է, հավաքվեցին հարցեր տալու, կապված միջանցքի և երկրի իրավիճակի վերաբերյալ, բայց իր անվտանգության աշխատակիցների կողմից հրմշտոց սկսվեց։ Ինքը ժողովրդի հարցերին չպատասխանեց։ Մենք նամուսով ու թասիբով մարդիկ ենք, իր պահվածքը շատ վատ եմ գնահատում, կարելի էր չէ՞ նստել ու բնակիչների հետ խոսել, բացատրել, ասել՝ ժողովուրդ, միջանցք չէ, ճանապարհ է, ընթացակարգով է ամեն ինչ լինելու, տամոժնի է լինելու, կամ ինչ–որ մի բան ասեր, ժողովրդին հանգստացներ, հասկացանք պարտվել ենք, բայց միայն կապիտուլյացիա ստորագրելով չի չէ՞, ոչ թե քմծիծաղ տալով գան ու գնան։ Առաջին անգամ եմ նման բան տեսնում։ Մեր Ագարակը շատ խաղաղ է, այսքան ժամանակ Ագարակից ինչ–որ ըմբոստության մասին լսե՞լ եք, չեք լսել»,– ասել է Ագարակ համայնքի վարչական ղեկավարը։
Ըստ Գևորգ Առաքելյանի՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ Ագարակ այցելած մյուս պաշտոնյաները ցանկացել են գնալ գերեզմանոց, սակայն 44–օրյա պատերազմում զոհվածների հարազատները թույլ չեն տվել ու փակել են ճանապարհը և Փաշինյանը ստիպված է եղել հեռանալ։
Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով և վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխի բնակիչ․ Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են
- Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին
- Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան