Ադամ Շիֆը՝ Բայդենին․ Ցեղասպանություն բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի
Կոնգրեսական Ադամ Շիֆը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում՝ բաց նամակով դիմելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` Հայոց ցեղասպանությունը հստակ և միանշանակ ճանաչելու համար:
«Պարո՛ն Նախագահ, այժմ Դուք կարող եք ուղղել տասնամյակների ժխտումը, և այդպիսով իմաստ տալով Ձեր նախորդ տարվա հայտարարությանը, երբ դուք ընդունեցիք Հայոց ցեղասպանությունը և ասացիք, որ «լռությունը հանցակցություն է»:
Որպես թեկնածու և այժմ որպես նախագահ՝ Դուք խոսեցիք մարդու իրավունքներին նվիրվածության մասին, խոսեցիք Ամերիկայի մասին, որն առաջնորդում է ոչ թե ուժի օրինակով, այլ օրինակի ուժով: Եթե այդ սկզբունքը պետք է իմաստ ունենա, մենք չենք կարող հրաժարվել դրանից»,- ասված է նամակում։
Շիֆի խոսքերով, ցեղասպանություն բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի, ներառյալ նաև վտանգն այսօր Արցախում, որտեղ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին՝ հայերի դեմ կրկին պատերազմում, դրանով սպառնալով ևս մեկ ցեղասպանությամբ։
«Ճանաչելով ցեղասպանությունը Դու կմիանանք Ներկայացուցիչների պալատին ու Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019-ին ընդունեցին Հայոց ցեղասպանությունը։ Միլիոնավոր հայեր Երևանում, ամբողջ աշխարհում այս շաբաթ նայելու են Ձեզ՝ պարոն նախագահ, տեսնելու, արդյոք Դուք միանում եք Ֆրանսիայի, Գերմանիայի, Վատիկանի, ԵՄ-ի ու ԱՄՆ 49 նահանգների առաջնորդներին՝ ճանաչելու ցեղասպանությունը։ Իմ խորին ցանկությունն է, որ Դուք կասեք ճշմարտությունը»,- ասում է Շիֆը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան