Արցախյան պատերազմի ընթացքում ցեղասպանության տարրեր եղել են. Հարություն Մարության
«Այո, արցախյան պատերազմի ընթացքում ցեղասպանության տարրեր եղել են»,- ասուլիսում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա նշեց, որ կոնկրետ ցեղասպանական տարրեր էին՝ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունները, խաղաղ բնակչության դեմ ուղղված ռմբահարումները, ինչպես նաև մարդկանց արտաքսումը՝ իրենց բնակավայրերից։
«Այդ մարդիկ ստիպված իրենց բնակավայրերը լքում էին, տեղահանվում էին՝ կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Սրանք ցեղասպանագիտական տարրեր են»,- ասաց Հ. Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- ՄԻՊ. 1988-ից սկիզբ առած Ադրբեջանի վայրագություններն ու հայատյացությունը առավել դաժան դրսևորումներ են ստացել
- ՄԻՊ. Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզը
- Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա. Ցեղասպանագետների միջազգային միություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում