«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտարարագրում խախտումների վերաբերյալ դատախազություն հաղորդում է ներկայացվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում հայտնաբերած խախտումների վերաբերյալ օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել։
Հանձնաժողովն արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։
Դատախազության խոսնակը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն հավելյալ ինֆորմացիա հրաժարվեց հաղորդել, ասելով՝ դիմումը քննության փուլում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում