Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը իր ավտոշարասյունով քիչ առաջ անցավ Կապան-Գորիս ավտոճանապարհով,որտեղ մի քանի ժամ շարունակ սպասում էին շուռնուխցիները։ Ավտոշարասյունն արագ սլացավ՝ առանց կանգ առնելու։ Շուռնուխցիները,որոնք պատերազմի օրերին սահմանում էին, իսկ պատերազմից հետո ստիպված են համակերպվել գյուղի մի հատվածում ադրբեջանցիների ներկայության հետ, «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումներ հնչեցրին։ Նրանք նաև ձվեր նետեցին ավտոշարասյան վրա։
Նշենք, նաև , որ ճանապարհին , բնակիչներից ավելի շատ ոստիկաններ կային։ Նրանք պատ էին կազմել, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունն անարգել անցնի։ Ինչը չնայած չխոչընդոտեց շուռնուխցիներին՝ ձվերով հարվածել Փաշինյանի ավտոշարասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Սյունիքի ընդունելության մասին. «Սառա, մի գնա այնտեղ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են»
- Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Եթե հիմա քաղաքական ուժերը չկազմակերպեն բողոքի գործողություններ, ապա կնշանակի՝ առաջնորդվում են նիկոլի օրակարգով. Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան