«Գրանդ տոբակո»-ն աշխատակիցներին Գերմանիա գործուղելու համար փաստաթղթեր է պատրաստում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Գրանդ տոբակո» ընկերության ղեկավարությունը այս օրերին զբաղված է իր աշխատակիցներին Գերմանիա գործուղելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմամբ։ Ըստ նույն լուրերի՝ Գերմանիա մեկնող աշխատակիցները պետք է զբաղվեն այդ երկրում ծխախոտի արտադրության գործարանի հիմնադրման աշխատանքների կազմակերպմամբ։
«Ժողովուրդ»-ը իր՝ սեպտեմբերի 17-ի համարում տեղեկացրել էր, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել և ներդրողն այդ նպատակով նշված բնակավայրում 4 մլն 300 եվրո արժողությամբ անշարժ գույք է գնել։ Ներդրողի անունը, չնայած չի հրապարակվում, սակայն ըստ լուրերի՝ այդ ծրագրի հետևում կանգնած է «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատեր Վարդանյանների ընտանիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում