Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Քաջարանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Սյունեցիները չեն ցանկանում, որ «կապիտուլյանտը» ոտք դնի իրենց հողում։
Քաղաքացիները փակել են Քաջարան մտնող և ներքաղաքային գլխավոր ճանապարհները։ Նրանք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հնարավորություն չունենա մտնել իրենց հայրենի քաղաք։
«Ալիևը ագրեսիվ կերպով հայտարարում է, որ կարող է ուժ կիրառել նաև Սյունիքի նկատմամբ, և մենք չենք ուզում, որ Սյունիքի ողնաշարը կոտրելուց հետո Նիկոլը մուտք ունենա մեր հող»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Փաշինյանի այցին «սպասող» քաղաքացիները վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճան»։
Ինչպես պարզ դարձավ, Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին, և նա քաղաք չմտավ։ Նա Մեղրիից այլ ճանապարհով հեռացավ։
«Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ վախկոտ, թուրքի կոշիկները լիզող անձնավորություն է, ինքը իրավունք չունի սյունյաց հողը պղծելու»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին