
ԱՀԿ-ն մտահոգված է երիտասարդների շրջանում կորոնավիրուսի տարածման ներկա արագ ընթացքի կապակցությամբ
Աշխարհը քովիդ 19 հիվանդության տարածումը կզսպի եկող մի քանի ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ, եթե պատվաստանյութի կիրառումը բաշխվի հավասարապես: Սակայն ոմանք պնդում են, որ եթե բարձր եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր չորս քաղաքացուց մեկը ստացել է պատվաստանյութ, ապա աղքատ որոշ երկրներում պատվաստման է ենթարկվել միջին հաշվով 500-ից մեկը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Գեբերյեսուսը նաև մտահոգություն է հայտնել ավելի երիտասարդների շրջանում հիվանդության տարածման ներկա արագ ընթացքի կապակցությամբ: Խոսքը 25-59 տարեկան անձանց մասին է, ասել է նա:
ԱՀԿ-ի համաճարակաբան Մարիա վան Քերքհովեն նույնպես խորը մտահոգություն է հայտնում նախկինում ավելի քիչ խոցելի տարիքային շերտում հիվանդության վերջերս արագ տարածվելու հանգամանքի կապակցությամբ: Նրա խոսքերով, միայն անցյալ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է ևս 5 միլիոն 200 հազար նոր դեպք, ինչը համավարակը սկսվելուց ի վեր մեկ շաբաթվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է:
Այլ հաղորդագրությունների համաձայն, Եվրոպական միության առողջապահության մարմինը հայտնել է, թե իրոք ուղիղ կապ է տեսնում Johnson & Johnson պատվաստանյութի և արյան խցանումների միջև: ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին էլ ասել է, թե Դեղամիջոցների վարչությունն ուրբաթ օրը նորից զբաղվելու է այս պատվաստանյութի արտոնության խնդրով: Իսկ երկրի արտգործնախարարությունը հայտարարում է ճամփորդությունների մասին նոր ուղեցույցով հանդես գալու մտադրությամբ, որը հորդորում է ամերիկացիներին մնալ տներում, երբ համավարակը շարունակում է հանդիսանալ աննախադեպ վտանգ ամբողջ աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին