
«Դե հիմա ֆեյսբուքից դուրս եկեք ու ռեալ կանգնեք սյունեցիների կողը». Ղուլյան
Սյունիքում Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով դիմավորելուց հետո թելեգրամյան «Դեժավյու» ալիքը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հրաման է իջեցրել ձերբակալել սյունեցիներին։
Այս հայտարարությունը բավականին լայն արձագանք է ստացել ֆեյսբուք սոցիալական ցանցում։
«Դե հիմա ֆեյսբուքից դուրս եկեք ու ռեալ կանգնեք սյունեցիների կողը... Ձերբակալությունների հրաման է իջեցվել...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Ալեն Ղուլյանը։
Նարինե Արզումանյանն էլ գրել է. «Ասում են՝ բունկեռի էռատուն գործի՞ ա անցել»։