Այսօր ունենք իրավիճակ, որ Փաշինյանը ոստիկանական պատնեշի ներքո է ՀՀ տարածքում երթևեկում. Արմեն Մինասյան
«Իշխանությունը և հատկապես առանձին ներկայացուցիչներ գտնվում են խորը պատրանքների մեջ իրենց վարկանիշի հետ կապված և ընտրությունների արդյունքների մասին կարելի է դատել միայն երբ լինեն ընտրություններ և լինեն արդյունքներ»,- կառավարական ամառանոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Ինչ վերաբերում է Սյունքիում այսօր տեղի ունեցած միջադեպերին՝ կապված Փաշինյանի այցի հետ, քաղաքագետը նշեց, որ պետք է հասկանալ՝ Սյունիքը մեր անվտանգության այլևս առաջնագիծն է, սյունեցիները սեփական մաշկի վրա զգում են այն ամբողջ անօրինությունը, սպառնալիքները, մարտահրավերները, սկսած կենցաղից, օրինակ Շուռնուխում մարդիկ սեփականության, գույքի հետ կապված խնդիրներ ունեն, չկա պետությունը, որը պաշտպանի, վերջացրած նրանով, որ կան մտահոգություններ միջանցքի հետ կապված, կարող է անմիջական սպառնալիք լինել նույնիսկ մարդկանց ֆիզիկական անվտանգությանը։
Խոսելով արդեն Սյունիքում արձանագրված դեպքերից հետ հարուցված քրեական գործերի մասին, Արմեն Մինասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Փաշինյանը հասարակության խնդիրներին արձագանքելու այլ եղանակ չունեն, քան իրավապահ մարմինը, այսինքն ուժային հարկադրանքի գործիքը կիրառելը և ակնհայտ է, որ մարդկանց, պարզապես գուցե մի քիչ սպեցիֆիկ լեքսիկոնով բողոքի ակցիային արձագանքեցին քրեական գործերով։ Ըստ նրա, Փաշինյանի համար առաջնային տեղ ունի սեփական թիմակիցներին ցույց տալ, որ նույնիսկ խնդիր չունի այդ միջավայր մուտք գործելուց, բայց հավանաբար չէր պատկերացում, որ արձագանքը կլիներ այդպիսին։
«Այսինքն այսօր ունենք իրավիճակ, որ Փաշինյանը ոստիկանական պատնեշի ներքո է Հայաստանի տարածքում երթևեկում, սեփական երկրում երկրի ղեկավարը երթևեկում է ոստիկանական պատնեշների արանքով»,- ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պռոշյան փողոցում լարված իրավիճակ է, ոստիկանները հրելով հեռացնում են քաղաքացիներին
- Բեքարյանը՝ Փաշինյանին. Դեպի Նախիջևան սահմանը դաչեքիդ վրայո՞վ է անցնելու
- Գեղամ Նազարյան․ Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը
- «Արա, գնում ա Փաշինյանը, բռնեեք », «Փաշինյանը փախավ, թուրքը փախավ», գորիսեցիները ճանապարհեցին Փաշինյանին
- Ժամը՝ 20։30 հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ․ Գեղամ Մանուկյան
- «Փաշինյան փախար»․ Գորիսում դիմավորեցին Փաշինյանին
- Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
- Փաստաբանն ահազանգում է. Փաշինյանը միջամտում է քրգործին, «հսկող դատախազի» պես հանձնարարականներ է տալիս
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
- Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
- Ագարակում պատերազմում զոհվածների հարազատները Փաշինյանին թույլ չեն տվել գերեզմաններ գնալ
- Շուռնուխի բնակիչ․ Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են
- Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին
- Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան