Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Թուրքական իշխանության Հայաստանյան ներկայացուցիչներն ասելով, թե սադրիչներն են Սյունիքում, ի՞նչ են ուզում համոզել։
Արդյո՞ք ուզում եք ասել, թե սադրանք է, երբ ասում են հողատու։ Ինչի հողերը չի տվե՞լ թշնամուն, որ հողատուն սադրանք լինի։ Թե՞ անդադար չի ստել, որ ստախոս անվանելը սադրանք համարվի։ Մի՞թե չի դավաճանել բոլորիս ասելով, իբր ամենալավ զենքերն է գնել օդն էլ լիարժեք փակել։
Այդ դեպքում դավաճան անվանելու ի՞նչն է սադրանք։ Թե՞ կապիտուլացիա չի ստորագրել, որ կապիտուլյանտ ասելով պիտի սադրեն։ Նույնիսկ կրծքերն այնքան է մեծացել, որ ծիծիկ ասելն էլ հնարավոր չէ սադրանք համարել։
Միակ բանը, որ հնարավոր էր սադրանք համարել՝ բ**ի տղա անվանելն էր, որին էլ ի պատասխան ասեց՝ ողջունում եմ ձեզ...
Չէ, ես սադրանք չեմ տեսնում, իսկ տեսնողներն ընդամենը իրենց հույս են ներշնչում։ Սյունիքը մյուս մարզերից տարբերվում է նրանով, որ այնտեղ ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում»։
Հարակից հրապարակումներ`
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
- Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին
- Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին