Եթե հիմա քաղաքական ուժերը չկազմակերպեն բողոքի գործողություններ, ապա կնշանակի՝ առաջնորդվում են նիկոլի օրակարգով. Նազարյան
«Ճշմարտություն հանուն սերունդների» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը գրում է.
«Մեղրիում նիկոլին դիմավորեցին բողոքի գործողություններով՝ նիկոլ թուրք և նիկոլ դավաճան չընդհատվող վանկարկումներով: Պարտության խորհրդանիշը Մեղրիում քայլում է, տեղաշարժվում է անվտանգության ուժերի օգնությամբ, գողեգող, գողի, ավազակի նման։
Սյունեցիները պայքարում են Հայաստանի ներկայի և ապագայի համար։ Եւ հիմա, եթե Երևանում քաղաքական ուժերը չկազմակերպեն բողոքի հուժկու գործողություններ, ապա դա կնշանակի, որ առաջնորդվում են նիկոլի օրակարգով և նրա խաղի կանոններով։ Եթե Երևանը չդառնա Սյունիքի պաշտպանության թիկունք, եթե քաղաքական ուժերը մարդկանց չհանեն փողոց, նշանակում է նրանց ևս, նիկոլի հետ միաժամանակ ասելու ենք՝ ցտեսություն։ Հայաստանն ընտրատեղամաս չէ, որ նիկոլի հաշվարկով ընտրությոըններ անցկացվեն։ Հայաստանը մեր հայրենիքն է։
Ի դեպ նիկոլի հետ միաժամանակ Սյունիքում են Արմեն Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Եւ եթե սրան ավելացնենք Ալիևի երեկվա հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ, ապա կարող ենք արձանագրել, որ ընդդեմ Հայաստանի գործում է քառյակ դաշինքը՝ յուօրինակ մի թիմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունը
- Արման Թաթոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին