Գեղամ Նազարյան․ Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը
Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը։ Այս մասին գրում է «Ճշմարտություն սերունդների համար» նախագծի անդամ Գեղամ Նազարյանը։
«նիկոլը՝ պարտության սիմվոլը չհասկացավ, որ այսօր իրեն մերժեց ոչ թե Սյունիքի այս կամ այն համայնքապետը, պաշտոնյան, գործարարը, այլ սյունեցին։ Պարտության սիմվոլը համառորեն չի ուզում հաշտվել իրականության հետ եւ խոստովանել, որ աշխարհի աչքի առաջ իրեն ամենակոպիտ ձեւով մերժեց հենց սյունեցին։ Եւ հիմա, երբ հրահանգում է ուժ կիրառել, պատժել, չի հասկանում, որ իրեն ամենահիմար վիճակի մեջ է դնում։ Պարտության սիմվոլ, ուզում ես հրահանգի ձերբակալել, կալանավորել բոլոր սյունեցիներին, վայոցձորցիներին, տավուշցիներին, միեւնույնն է դա քեզ չի փրկելու։ Դու պարտվել ես հայ ազգից եւ եթե վայրկյան առաջ ուշքի չգաս, չհաշտվես իրականության հետ, ապա շատ շուտով Լեւոն Տեր-Պետրոսյանի արած առաջարկը քեզ համար անհաս երազանքի է վերածվելու։ Միաժամանակ ուզում եմ նաեւ շեշտել, որ եթե վաղը երեւանցիները, գյումրեցիները, վանաձորցիները դուրս չգան փողոց՝ իրենց աջակցությունը հայտնելու սյունեցիներին, ապա վաղը մենք նրանց մենակ կթողենք թուրքի դեմ կռվում, դրանից բխող ամենածանր հետեւանքներով»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան