Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ կտա 1 օրում բանակը համալրել պահեստազորայիններով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել հատուկ ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Այժմ Դոնբասում իրավիճակի սրման դեպքում բանակը մեկ օրում կարող է համալրվել պահեստազորայինների հաշվին` առանց մոբիլիզացիա հայտարարելու:
Մարտի վերջին տվյալ փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 256 խորհրդարանական: Ձայների անհրաժեշտ քանակը 226-ն էր: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց:
«Դա զգալիորեն կբարձրացնի մարտունակությունը ռազմական ագրեսիայի ժամանակ, որը զգալիորեն աճում է, ինչպես նաև թույլ կտա արագորեն մեծացնել պաշտպանության ուժերի մարտական ներուժը և համաժամանակյա արձագանքել ազգային անվտանգության հանկարծակի սպառնալիքներին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Զելենսկիի ստորագրած օրենքով բարեփոխումներ են նախատեսվում նաև զինվորական հաշվառման և ռազմական կառավարման տեղական մարմինների համակարգում` հիմնվելով եվրոպական սկզբունքների և մոտեցումների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Դոնբասի համար կանխատեսում է Չեռնոբիլից ավելի վատ ապագա
- ՌԴ ԱԳՆ. Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ