Եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի, փորձեն ձերբակալեն, հետապնդեն, պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ. Իշխան Սաղաթելյան
«Այսօր Փաշինյանը հերթական փորձն էր անում ցույց տալու, որ Հայաստանում կարող է շրջել։ Բայց ի պատիվ սյունեցիների՝ արգելեցին մուտքը, անպատվեցին, հետապնդեցին, հերթական անգամ ապացուցելով, որ դավաճանը մեր երկրում տեղ չունի, պետք է հեռանա»,- կառավարական ամառանոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացոիցիչ», Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հավաքվել են այստեղ՝ իրենց աջակցությունը հայտնելու սյունեցիներին, զգուշացնելու, հասկացնելու Փաշինյանին, ով այսօր հերթական անգամ ապօրինի հրահանգ էր տալիս ուժային կառույցներին, որ հանկարծ չշփոթի ու հատուկ գործողություններ անի, եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի, փորձեն ձերբակալեն, հետապնդեն, պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ։
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է իշխանությունը խուսափի արտահերթ ընտրություններից, Ի. Սաղաթելյանն ասաց. «Մենք առաջին օրվանից ասել ենք, որ այս մարդն ամեն վայրկյան կարող է խուսափել ընտրություններից, իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ։ Իհարկե, հնարավոր է ընտրություններ չլինեն, եթե այդ ճանապարհով գնան, ավելի լավ։ Մենք ասել ենք՝ լինի ընտրությունով, թե առանց ընտրության, այս դավաճան սրիկային պետք է հեռացնենք»։
Հարցին՝ եթե կայանան ընտրություններ, ՀՅԴ արդեն որոշում ունի՞, թե ինչ ձևաչափով է մասնակցելու, խոսակցություններ կան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է գլխավորի ցուցակը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Մենք ասել ենք, որ եթե ընտրություններ լինեն, մասնակցելու ենք, դա ևս դիտարկելու ենք իրեն հեռացնելու ճանապարհ։ Իսկ ինչ ձևաչափով, ոնց, կհայտարարվի դրա մասին, մանրամասները կխոսենք»։
Ի. Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանն է ճգնաժամ ստեղծողը, ինքն է երկիրը բերել ու հասցրել այս աղետին։
«Երկրում համատարած բարդակ է, կներեք բառիս համար։ Որքան մնա իշխանության, այս քաոսն ավելի է խորանալու ի վնաս մեր պետության, ժողովրդի, պետականության։ Օր առաջ հեռանալը բխում է մեր երկրի շահերից»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Պապիկյանը մնացել է Սյունիքում, մարդկանց առաջարկում է հող, աշխատանք
- Այսօր ունենք իրավիճակ, որ Փաշինյանը ոստիկանական պատնեշի ներքո է ՀՀ տարածքում երթևեկում. Արմեն Մինասյան
- Բեքարյանը՝ Փաշինյանին. Դեպի Նախիջևան սահմանը դաչեքիդ վրայո՞վ է անցնելու
- Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ․ Մ․ Մինասյան
- «Արա, գնում ա Փաշինյանը, բռնեեք », «Փաշինյանը փախավ, թուրքը փախավ», գորիսեցիները ճանապարհեցին Փաշինյանին
- «Փաշինյան փախար»․ Գորիսում դիմավորեցին Փաշինյանին
- Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
- Փաստաբանն ահազանգում է. Փաշինյանը միջամտում է քրգործին, «հսկող դատախազի» պես հանձնարարականներ է տալիս
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
- Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին