Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Մի քանի մասնագիտական նկատառում.
1) Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում։ Հասարակական կարգի պահպանության գործառույթը ենթադրում է իրավապահների իդենտիֆիկացման հնարավորինս բարձր մակարդակ, ուստի այդ գործառույթի կատարմանը դիմակավորվածների մասնակցությունն անթույլատրելի է։ Իրավապահների դիմակավորված աշխատանքը թույլատրելի է միայն հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։
2) Երկրի ղեկավարին ՀԱՅՀՈՅԵԼՈՒ իրավունքը լիովին տեղավորվում է խոսքի ազատության՝ «միջազգայնորեն ճանաչված» սահմաններում։ Դա ապօրինի չէ։ [կապիտուլյանտի պարագայում նույնիսկ ողջունելի է]
3) Երկրի ղեկավարի տեղաշարժը ԽԱՂԱՂ միջոցներով խոչընդոտելը լիովին տեղավորվում է «18+ Հայաստանում» թույլատրելի վարքականոնի սահմաններում։ [նկատի ունեմ Հայաստանը 2018-ից հետո]»։
Մի քանի մասնագիտական նկատառում. 1) Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում։ Հասարակական կարգի...
Опубликовано Ruben Melikyan Среда, 21 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին