«Յուվենտուսի» նախագահ. Սուպերլիգան անգործունակ է՝ առանց Պրեմիեր լիգայի ակումբների
Թուրինի «Յուվենտուսի» նախագահն ու Սուպերլիգայի փոխնախագահ Անդրեա Ագնելին կարծում է, որ Պրեմիեր լիգայի ակումբների հեռանալուց հետո նոր մրցաշարի նախագիծն անգործունակ է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ճիշտն ասած, ակնհայտ է, որ անհնար է առանց Պրեմիեր լիգայի ակումբների արդյունավետություն ապահովել»,-ասել է Ագնելին։
Ապրիլի 19-ի գիշերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Չելսի», «Տոտենհեմ», իսպանական «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», ինչպես նաև իտալական «Ինտեր», «Միլան» և «Յուվենտուս» ակումբները հայտարարեցին, որ Սուպերլիգային մասնակցության հայտ են ներկայացրել։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Շեֆերինն ասել է, որ ակումբներն և ֆուտբոլիստները, որոնք կմասնակցեն Սուպերլիգային, չեն կարող մասնակցել ազգային առաջնություններին և միջազգային մրցաշարերին։
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի թիմերի Սուպեր լիգայից դուրս գալը
- Անգլիական ակումբներից մեկը կարող է դուրս գալ Սուպերլիգայից
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի