ՈւԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի թիմերի Սուպեր լիգայից դուրս գալը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Շեֆերինը մեկնաբանել է Սուպերլիգայի ստեղծման նախագծից անգլիական թիմերի դուրս գալը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ նրա, ժամանակավոր պառակտումը չի ազդում կազմակերպության փոխգործակցության վրա Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների հետ:
«Նրանք վերադարձել են, նրանք ինչ-որ բան ունեն առաջարկելու ոչ միայն մեր մրցաշարերին, այլև ամբողջ եվրոպական ֆուտբոլին: Հիմնական բանը այն է, որ մենք առաջ ենք շարժվում, մենք կրկին համախմբված ենք և միասին գնում ենք առաջ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի գիշերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը» պաշտոնապես հայտարարեցին Սուպերլիգայի կազմին միանալու մասին:
Ավելի վաղ լրագրող Ջեյմի Փիրսը կոշտ քննադատության էր ենթարկել «Լիվերպուլին» Սուպերլիգայից դուրս գալու վերաբերյալ հրապարակված բողոքարկման տեքստի համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի