Մահացել է ամերիկացի կոմպոզիտոր Ջիմ Սթեյնմանը
73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Ջիմ Սթեյնմանը, ով գրել էր ռոք երաժիշտ Միթ Լոաֆի «Bat Out Of Hell» ալբոմի բոլոր երգերի բառերն ու երաժշտությունը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով երաժշտի եղբոր՝ Բիլ Սթեյնմանի խոսքը։
Նրա խոսքով, կոմպոզիտորը մահացել է երկուշաբթի օրը Քոնեքթիքութում ՝ երիկամների անբավարարությունից:
Ջիմ Սթեյնմանը ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 1-ին Նյու Յորքում: Նա իր կարիերան սկսել է երաժշտական թատրոնում և իր կարիերայի ընթացքում հայտնի է եղել ռոք-օպերային երգեր և բալլադներ գրելով և ստեղծելով։
2012 թ.-ին Սթայնմանը ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում։ Կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունները համարվում են ամերիկացի ռոք երգիչ Միթ Լոֆի «Bat Out of Hell» դեբյուտային ստուդիական ալբոմի երգերը, որոնք թողարկվել են 1977 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները