Վահե Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Սյունիքի ընդունելության մասին. «Սառա, մի գնա այնտեղ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են»
«Քանի որ Նիկոլը մարդ է, ում մոտ առհասարակ բացակայում է տրամաբանությունը, ես դժվարանում եմ ասել, թե առհասարակ ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ: Երեք տարի է՝ ես հրաժարվում եմ հասկանալ՝ ի՞նչ տրամաբանությամբ է նա գործում»,- քիչ առաջ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասել է Սյունիքի նախկին մարզպետ, նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի՝ ուշ երեկոյան կատարած գաղտագողի այցին, նույն ընթացքում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱՄՆ դեսպանի այցերին, ոստիկանական և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուժերի աննախադեպ կենտրոնացվածությանը:
Այս պահին Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որին Սյունիքի բոլոր համայնքներում սարսափելի հահոյանքներով և վանկարկումներով արգելեցին մուտք գործել, և դուրս վռնդեցին տարբեր համայնքներից, ոստիկանական ԱԱԾ ուժերի հսկայաքանակ զորք է կենտրոնացվում Սյունիքում:
Վահե Հակոբյանի պնդմամբ՝ Սյունիք կատարած այցի մեջ հաստատ տողատակ կա:
«Երկրի նախագահը (անվանենք այսպես), ԱՄՆ դեսպանը և երկրի, այսպես կոչված, վարչապետը նույն ժամանակ գտնվում էին նույն տեղում, որն այսօր մեր երկրում ամենախնդրահարույցն է: Համոզված եմ, որ եթե ոչ՝ ինքը, ապա նրա կողքին գտնվող մեկ-երկու մարդ կհուշեին, որ պետք չէ գնալ Սյունիք, որովհետև այնտեղ իր նկատմամբ նման վատ տրամադրվածություն կա: Բայց Փաշինյանը, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին: Հիմա մենք սա պետք է փորձենք հասկանալ: Ոչ թե իր գնալը, այլ, թե ո՞վ է նրան ասել՝ գնա: Միգուցե ինքը դիտավորյալ պրովոկացիաների՞ է եկել, որ իրավիճակը սրի»,- ասել է Սյունիքի նախկին մարզպետը:
Նա նշեց, որ հենց հիմա ունի տեղեկատվություն, որ Մեղրի-Ագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և իրեն ու իր կնոջը պատրաստվում են մինչև երեկո ձերբակալել:
«Ոչ ես, ոչ համայնքապետերը նրա այցից տեղյակ չենք եղել: Մեզ մոտ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն ինչ է արել, և սյունեցին ամեն օր իր կաշվի վրա է զգում, թե այս կապիտուլյանտն ինչի է բերել երկիրը և առհասարակ Սյունիքը: Ու էս պարագայում գնալ էնտեղ ու ասել՝ դուք վատն եք, ես՝ լավը, մի քիչ անհասկանալի է»,- նշել է Վահե Հակոբյանը:
Նախկին մարզպետը Փաշինյանի խայտառակ այցի կապակցությամբ հրեական անեկդոտների հայտնի հերոսների մասնակցությամբ մի դրվագ է հիշեցրել, երբ Սառան Մոյշային ասում է, որ իրեն շուկայում անվանում են անբարոյական, ինչին վերջինս պատասխանում է՝ «Սառա, մի գնա այնտեղ, ուր քեզ բոլորը ճանաչում են»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ շուտով։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
- Փաստաբանն ահազանգում է. Փաշինյանը միջամտում է քրգործին, «հսկող դատախազի» պես հանձնարարականներ է տալիս
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
- Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- Փաստաբան. Սյունեցիների կողմից արժանապատիվ վարքագիծը խուլիգանություն որակելն իրավական անգրագիտություն է
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին