Վահե Հակոբյան. Պապիկյանը մնացել է Սյունիքում, մարդկանց առաջարկում է հող, աշխատանք
Սյունիքում ավելի քան երկու հազար ոստիկան է կուտակված, նաև հատուկ ջոկատայիններ։ Կառավարական առանձնատան դիմաց ընացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, Սյունիքից Փաշինյանը վերադարձել է, Սուրեն Պապիկյանը մնացել է այնտեղ։
«Պապիկյանը հիմա այլ քաղաքականություն է որդեգրել, հրավիրում է մարդկանց, հարցնում, թե ի՞նչ է պետք, հող, գործ, աշխատանք, ասում է՝ ունես դա։ Ես ենթադրում եմ, եթե ընտրություններ լինեն, ինչում ես արդեն կասկածում եմ, սա է լինելու իրենց ձեռագիրը»,-ասաց Վահե Հակոբյանը։
Նրա համոզմամբ, Փաշինյանը գնաց Սյունիք, որպեսզի հետ կանգնի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։
Հակոբյանի խոսքով, Սյունիք այցելելով Փաշինյանին գցել են ծուղակ։ Ի դեպ, ՀՀ նախագահի աշխատակազմից զանգել են Սյունիքի համայնքապետերին՝ հարցրել են, արդյո՞ք ինքը կարողէ Սյունիք գնալ։
«Ես կարծում եմ, որ ռեպրեսիոն առաջին գործողությունները լինելու են Ագարակում և Մեղրիում։ Այս պահին բերման ենթարկվածների, խուզարկությունների ու այլ գործողությունների մասին տեղեկություններ չունեմ, համոզված եմ, որ նման բան լինի, կիմանամ»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան․ Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը
- Վահե Հակոբյանի փաստաբաններ. Ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանը
- Վահե Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Սյունիքի ընդունելության մասին. «Սառա, մի գնա այնտեղ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են»
- Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
- Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին