Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա․ Տ․ Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Սյունիքում վարչապետի խորհրդակցության կադրերն ու երկխոսությունը ուժային կառույցների տարբեր կալիբրի դեմքերի հետ շատ տհաճ տպավորություն թողեցին։
Չեմ կասկածում, որ «գործ կարելու», ասֆալտային տեսարաններ նկարելու նիկոլական դերակատարները չեն գիտակցում, որ իրենց կողմից ձեռնարկվող ցանկացած ապօրինություն ավտոմատ կերպով իրենց է փոխանցելու, մարզի տարբեր քաղաքներում, Փաշինյանի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները, հայհոյանքները։
Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա։
Սյունիքում բռնաճնշումների, կոշտ միջոցների գնացողները պետք է գիտակցեն՝ Նիկոլին անձնական ծառայություններ մատուցողները, ապօրինի հրամաններ արձակողներն ու կատարողները հավասար պատասխանատվություն են կրելու երկիրը ողբերգական կետի հասցնելու, հայրենիք հանձնելու և հազարավոր զոհված պաշտպանների ճակատագրի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ․ Մ․ Մինասյան
- «Արա, գնում ա Փաշինյանը, բռնեեք », «Փաշինյանը փախավ, թուրքը փախավ», գորիսեցիները ճանապարհեցին Փաշինյանին
- «Փաշինյան փախար»․ Գորիսում դիմավորեցին Փաշինյանին
- Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին