Փաստաբան. Սյունեցիների կողմից արժանապատիվ վարքագիծը խուլիգանություն որակելն իրավական անգրագիտություն է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է.
«Սյունեցիների մասին
Խուլիգանության հանցակազմն իր առանձնահատկությամբ տարբերվում է այլ հանցակազմերից (որոնք թեև արտաքնապես պարունակում են խուլիգանության հանցակազմի տարր, սակայն խուլիգանություն չեն) նրանով, որ անձն ոչ իրավաչափ վարքագիծ ցուցաբերելիս, ունենալով խուլիգանական մղումներ, պետք է ցանկանա բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Ի դեպ «բացահայտ» ասելով օրենսդիրը նկատի ունի ոչ թե արարքի կատարումը հասարակության անդամների ներկայությամբ կամ հասարակական վայրում, այլ այն որ անհարգալից վերաբերմունքը կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու ՆՊԱՏԱԿՈՎ։
Կարևոր է հասկանալ սիրելի ընկերներ, որ հասարակական կարգը կոպիտ կերպով կարող է խախտվել ցանկացած արարքի կատարման պարագայում, մինչդեռ խուլիգանության առկայության մասին է վկայում այնպիսի արարքի կատարումը, որը միտված է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն և որպես այդպիսին, հանդիսացել է խուլիգանություն կատարող անձի դիտավորության մեջ ընդգրկված նպատակի իրականացման միջոց:
Ըստ տարածված լուրերի, սյունեցիների կողմից արժանապատիվ վարքագիծը ՀՀ իշխանություններն որակում են որպես խուլիգանություն, ուստի պատրաստվում են սկսել «իրավական» գործընթացներ։
Իրավական անգրագիտություն է կարծել, որ այն անձինք որոնք պատերազմում երեխա են կորցրել, իսկ մյուսներն, ովքեր ըստ էության հայրենիք են կորցնում, այսօր իրենց վարքագծով խուլիգանություն են կատարել, քանի որ նրանց արարքում ակնհայտ է, որ առկա է ոչ թե սեփական եսամոլությունն ընդգծելու , այլ՝ արժանապատիվ հայրենիք ունենալու ցանկություն»։
Հարակից հրապարակումներ`
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
- Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
- «Դե հիմա ֆեյսբուքից դուրս եկեք ու ռեալ կանգնեք սյունեցիների կողը». Ղուլյան
- Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին