Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ
Հնդիկ բժիշկները արևմտյան Բենգալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարբերակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գենոմիկայի և ինտեգրացիոն կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սկարիայի խոսքը։
Երկրի արևելքում գտնվող Արևմտյան Բենգալը սահմանակից է Հնդկաստանի հինգ նահանգներին, ինչպես նաև Բանգլադեշին, Բութանին և Նեպալին: Հնդկաստանի Առողջապահության նախարարության տվյալներով ՝ անցած օրվա ընթացքում նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 819 նոր դեպք, ավելի քան 58,3 հազար մարդ բուժում է ստանում։
«B.1.618- ը SARS-CoV-2 վիրուսի նոր տեսակ է, որը հիմնականում հայտնաբերվել է Հնդկաստանում և ունի հստակ գենետիկական տարբերակներ, այդ թվում` E484K», - ասել է Սկարիան։
Սա կորոնավիրուսի երկրորդ մուտացիան է, որը հայտնաբերվում է Հնդկաստանում, առաջինը ՝ B.1.617-ն էր, որը հայտնի է նաև որպես կորոնավիրուսի կրկնակի մուտացիայի տարբերակ: E484K մուտացիան տարածված է «Հարավաֆրիկյան», «Բրազիլական» և «Բանգլադեշյան» շտամների շրջանում: Սպիտակուցի այս մուտացիայով գլուտամինաթթուն փոխարինվում է լիզինով ամինաթթվի 484 դիրքում, ինչը, ըստ որոշ մասնագետների, կարող է նվազեցնել մոնոկլոնալ հակամարմինների արդյունավետությունը վիրուսի չեզոքացման գործում:
Հարակից հրապարակումներ`
- 21.04.2021. Կորոնավիրուսի 1033 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
- ԱՀԿ-ն մտահոգված է երիտասարդների շրջանում կորոնավիրուսի տարածման ներկա արագ ընթացքի կապակցությամբ
- CNN. ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը աճում են՝ չնայած պատվաստումներին
- ԱՀԿ. Կորոնավիրուսի որոշ մուտացիաներ անխոցելի են պատվաստանյութերի համար