Պիացցոլլայի և Վիվալդիի ստեղծագործությունները կհնչեն Ռուդինի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ
Մայիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը կներկայացնեն Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ» և Աստոր Պիացցոլլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները» ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:
Ֆյոդոր Ռուդինը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 2012 թվականին նա գրան պրի է ստացել նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։ Ջութակահարի առաջին ելույթը սիմֆոնիկ նվագախմբի հետ կայացել է ինը տարեկանում Ֆրանսիայում։ Ֆյոդոր Ռուդինը համագործակցում է հայտնի նվագախմբերի ու անվանի դիրիժորների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան