2020-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցելել Թուրքիայի 26 քաղաքացի
2020 թվականի հունվար-դեկտեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համավարակով պայմանավորված աշխատել է 92 օր, սպասարկել է 4842 այցելուի: Ասուլիսում ասաց թանգարանային հարցերով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նա հայտնեց, որ 4842 այցելուից 3701-ը օտարերկրացի է եղել, 1141-ը տեղացի, 26-ը Թուրքիայի քաղաքացի:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2020-ին ունեցել է ընդամենը 11 պաշտոնական պատվիրակություն:
«Այս տարվա 4 ամիսների ընթացքում ունեցել ենք ավելի քան 2000 այցելու, ճնշող մեծամասնությունը եղել են աշակերտներ՝ 1286, 1024-ը՝ օտարերկացի, 4-ը՝ պաշտոնական պատվիրակություն»,- ասաց Լ.Աբրահամյանը:
Նշվեց նաև, որ 2019 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունեցել է 95 հազար այցելու:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին