Հավելյալ 100 մլն դրամ՝ ԱԻՆ-ին՝ մարդկանց հոգեբանական աջակցություն տրամադրելու համար
Արցախյան պատերազմին մասնակցած անձանց հոգեբանական աջակցություն տրամադրելու, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը վերականգնելու նպատակով ԱԻ նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Նա տեղեկացրեց, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան» հոգեկան առողջության հիմնադրամը։
Նախարարը նշեց, որ այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտություն է առաջացել բյուջեից նախարարությանը հատկացվող միջոցները վերանայելու։
«Առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվից ԱԻ նախարարությանը հատկացնել 100 միլիոն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն ձեռք բերելու համար»,- ասաց նա։
Ըստ նախագծի, հոգեբանական աջակցություն է տրամադրվելու հասարակության բոլոր խավերին՝ առանց բացառության, բայց առաջնահերթություն է տրվելու զոհված, անհետ կորած և գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքներին, այնուհետև մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին։
«Քաղաքացիներն են դիմելու և որոշելու՝ ինչ աջակցություն ստանալ»,- ասաց Անդրանիկ Փիլոյանը։
Գործադիրը քննարկում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են