Ներսի թուրքի դեմ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի․ Արծվիկ Մինասյան
Շատ հստակ և օրենքի հիման վրա պահանջներ ունենք։ Այս մասին ՀՀ Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Առաջին կարևորագույն պահանջը՝ հայրենիքի ազատագրության համար մարտնչած, Սյունիքի սահմաններն անառիկ պահած հայ ժողովրդի հայրենապաշտ զավակները, որոնք այսօր անօրինական կերպով անազատության մեջ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասաց նա։
Մինասյանը նաև անդրադարձավ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցին և նշեց․
«Ձեզ հետ միասին ականատես եղանք մի բեմադրության, երբ գլխավոր հայրենադավը նախաապես իմանալով իր անձի նկատմամբ Սյունիքի մարզի բնակիչների վերաբերումունքն ու կարծիքը, գաղտագողի, առանց ՏԻՄ ներկայացուցիչների գիտությամբ, ներխուժել է Սյունիք։ Շատերի մոտ կարիծիք կա, որ նա իրավունք ունի ցանկացած ժամանակ այցելելու, սակայն ՏԻՄ պատասխանատվությունը այդ համայնքի բնակիչների շահերի պաշտպանությունն է՝ բոլոր ուղղություններով։ Առավել ևս երբ մարզ է գնում գործադիր իշխանության ներկայացուցիչը, պարտավոր էին տեղեկացնել։
Սադրիչ գործողություններ հրահրելու միջոցով հայրենիքի գլխավոր ազգադավը որոշել էր ճեմել Սյունիքի մարզի քաղաքներում։ Ոչ միայն ճեմել, ակնհայտ հրահրել սադրիչ գործողություններ»։
Մինասյանի խոսքով՝ հստակ պաշտոնական լիազորությունների չարաշահում է եղել, մինչդեռ իրավապահ մարմիններն առարկելու փոխարեն հլու-հնազանդ կատարել են այն՝ ծառայելով գլխավոր դավաճանին։
«Ներսի թուրքի դեմ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի»,- ասաց նա՝ դիմելով դատախազությանը։ Այնուհետև նա շարունակեց. «Մենք պահանջում ենք Արթուր Դավթյանին, որ նա իջնի և հանդիպի քաղաքացիների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրահավաքի մասնակիցները դատախազության մոտ են
- Ձերբակալված սյունեցիներին իրենց աջակցություն են հայտնում քաղաքացիները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին