Իրավապահ մարմինները վենդետա են իրականացնում, սյունեցիներին խոշտանգում են. Մելոյան
«Երեկ մենք տեսանք, որ Փաշինյանն այց կատարեց Սյունիքի մարզ, որը տարօրինակ կերպով համընկավ Ադրբեջանի ղեկավարի՝ տարածքային նկրտումների մասին հայտարարության հետ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով, հարց է առաջանում՝ արդյո՞ք միտում չկար ևս մեկ անգամ Սյունիք այցելելով բախումներ հրահրել։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սյունեցիները բացասաբար են վերաբերում գործող իշխանություննեին, և դա իր օբյեկտիվ պատճառներն ունի։ Այդտեղ կային մարդիկ, որոնք մասնակցել են պատերազմին, հրադադարից հետո էլ խնդրել են, որ իրենց զենք տրամադրվի՝ ինքնապաշտպանվելու համար, և այդ խնդրանքները իշխող ուժի կողմից մերժվել են։ Այնտեղ գտնվում էին շուռնուխցիներ, որոնց բնակարանները հանձնվել են թշնամուն։ Մարդիկ կային, որ իրենց տները վառել էին, որպեսզի դրանք չմնային թշնամուն»,- նկատեց նա։
Իրավաբանն ասաց, որ հիմա տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է՝ ինչպես են իրավապահները բերման ենթարկված անձին խոշտանգում ու նվաստացնում։
«Այսինքն՝ ոստիկանությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի վենդետայի գործիքի։ Մենք երեկ ականատես եղանք աննախադեպ մի տեսագրության, որտեղ երևաց, որ Փաշինյանը ճնշում է գործադրում իրվապահ համակարգի նկատմամբ, հրահանգավորում է նրանց։ Նա հրահանգավորում էր իրավապահներին ու ամբողջ հանրության առաջ հրամաններ է արձակում։ Եվ նրան զեկուցվում են հարուցված կամ հարուցվելիք գործերի մանրամասները»,- ասաց նա, ապա հավելեց, որ դա օրինականության սկզբունքի կոպիտ խախտում է։
Հարակից հրապարակումներ`
- Եթե չեմ սխալվում, 2-3 սյունեցի է բերման ենթարկվել. Արա Ֆիդանյան
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
- Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ