Դունյա Միյատովիչ․ Հանձնակատարի դերը չպետք է քաղաքականացվի այսպես կոչված գորշ գոտիներ կամ հակամարտության գոտիներ մուտք գործելիս
«Որպես Մարդու իրավունքների հանձնակատար, ես պետք է ունենայի մուտք՝ մեր տարածաշրջանի (ԵԽ տարածքի․-խմբ․) բոլոր մասերը, մեր երկրների ընտանիք, որոնք ԵԽ անդամ պետություններ են, բայց դա իդեալական աշխարհում է, և ես գիտեմ, որ մենք իդեալական աշխարհում չենք ապրում»,-այս մասին ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ԵԽԽՎ-ում իր տարեկան զեկույցի ներկայացումից հետո պատասխանելով ՀՀ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանի հարցին՝ կապված «Գորշ գոտիներ» նրա այցի ու տեղում տեղեկատվության հավաքման ու այդ տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության համար։
Միյատովիչը նշում է, որ իրականում դա չափազանց դժվար է:
«Ես փորձում եմ օգտագործել իմ լիազորությունները, իմ մանդատը, որպեսզի կարողանամ կատարել իմ իրավապաշտպան աշխատանքները: Այնպես որ, իմ դերը՝ հանձնակատարի դերը, չպետք է քաղաքականացվի այսպես կոչված գորշ գոտիներ կամ հակամարտության կամ հետհակամարտային գոտիներ մուտք գործելիս, բայց դա շատ բարդ խնդիր է, բայց կան ուղիներ, կան հնարավորություններ, և դա իսկապես կախված է անդամ պետություններից կամ բոլոր ներգրավված անձանցից, ովքեր պատրաստ են տեսնել հանձնակատարին գորշ գոտիներում մարդու իրավունքների աշխատանք կատարելիս»,-ասել է Միյատովիչը։