Լիա Իվանյան. Հայաստա՞ն, թե՞ անողնաշար մի տարածք
Սյունիքում ապրիլի 21-ին հայհոյանքների պակաս չկար, և բոլորը հնչում էին հենց հասցեատիրոջ՝ վարչապետի աթոռին կառչածի երեսին։ Այսինքն, այսուհետ թող ոչ ոք չմտածի, թե Նիկոլը տեղյակ չէ, թե իրականում ինչ է մտածում իր մասին ժողովուրդը։ Ասվեց ավելին, քան բավական էր անգամ բթամիտի համար։ Ամոթ ունեցող մարդը տասն անգամ սրտի կաթված կստանար՝ իրեն ուղղված այդ անթաքույց ատելությունից։ Արժանապատվություն ունեցող պաշտոնյան տեղում հրաժարական կտար իր և իր գործունեության այդչափ մերժված լինելու իրողությունից։
Բայց չմոռանանք, որ խոսում ենք մեկի մասին, ում մարդ կարելի է կոչել միմիայն անատոմիական-ֆիզիոլոգիական տեսանկյունից, և ում նույնքան խորթ են ամոթ ու արժանապատվություն հասկացությունները, որքան բորենուն կամ շնագայլին։ Էլ չենք ասում, թե որքան խորթ են նամանատիպ արարածներին հայրենիք ու ազգային պատկանելություն երևույթները, և հետևաբար սպասելի է նրանցից անմարդկային, հակապետական և ապազգային ամեն բան։
Ինչո՞ւ էր Փաշինյանը գաղտագողի Սյունիք այցելել․ արտահերթ ընտրությունների հետ կապված տրամադրությունները ճշտելո՞ւ , թե՞ թուրք-ադրբեջանցիների հետ գաղտնի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Ավելի հավանական է թվում երկրորդը։
Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո անհավանական էր թվում նրա հետագա պաշտոնավարումը, բայց արի ու տես, որ իր ուզած 6 ամիս ժամանակն էլ ունեցավ՝ իր կամ օտարների ծրագրերն իրականացնելու համար։ Հենց միայն այցին հաջորդած ապօրինի ձերբակալությունները ակամա մտածել են տալիս, որ ՀՀ վարչապետ հանդիսացող անձը գիտակցաբար թուլացնում է մարզի դիմադրողականությունը։
Այցն ինքնին մեծ սադրանքի տպավորություն է թողնում․ հարյուրավոր ոստիկանների պաշտպանությամբ քայլել քեզ չընդունող քաղաքների փողոցներում, կուլ տալ հայհոյանքները, ընկրկել փակված փողոցների առաջ, հետո մարզպետարանում հոխորտալով՝ հրահանգել ուժայիններին ձերբակալել դուր չեկած մարդկանց։ Օրինակ Մեղրու քաղաքապետին արդեն մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի համար։
Գիշերն առևանգվել և առայժմ անհայտ ուղղությամբ են տարվել Գորիսի փոխքաղաքապետը և ևս 8 անձ։ Այո՛, Հայաստանում լավ են իրականացվում միայն պատժիչ գործողությունները։
Դե, «կեցցե՛ք» դուք ուժայիններ, շարունակեք կուրորեն կատարել գերագույն դավաճանի ապօրինի հրամանները, օգնեք նրան իրագործել հային թուլացնելու իր սև գործը։ Ստացեք ձեզ նետված գրոշները ու թքա՛ծ, որ նրան ուղղված անեծք-հայհոյանքները ձեզ էլ են հասնում։ Թքա՛ծ, որ մեղսակից ու մասնակից եք դառնում պետության կործանմանը։ Թքա՛ծ, որ չեք գիտակցում, որ այս ճակատագրական օրերին ձեր ձեռքին է Հայաստանի ապագան․․․ չէ որ դավաճանը իր դիրքերը կհանձնի նույն այն պահին, երբ զրկվի ձեր ծառայամիտ ենթակայությունից։ Վաղվա մասին չե՞ք մտածում։ Հո բոլորդ չե՞ք փախչելու Հայաստանից։
Ոչ էլ Հայաստանը երկարաժամկետ առումով բռնապետություն կամ ոստիկանապետություն կդառնա, որ մշտապես շարունակվի ուժայինների կողմից որևէ գժին կուրորեն ենթարկվելը։
Կամ Հայաստանը կշարունակի իր գոյությունը Սյունիքով, կամ էլ կդառնա անողնաշար մի տարածք՝ բնակեցված անողնաշար-անազգ-անհայրենիք էակներով։ Չեմ կարծում, որ որևէ նորմալ հայի համար ընդունելի է վերջինը։ Ոստիկանն ու քննիչն էլ հայ են, և ուրեմն թող այսօր կատարեն իրենց բաժին հասած ազգափրկության գործը՝ դադարեն ծառայել դավաճանին, և առաջնորդվեն պետության շահով։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Դիվային քառյակ
- Լիա Իվանյան. Ծաղր է ամեն օրը
- Լիա Իվանյան. Վտանգված կապեր
- Լիա Իվանյան. Հեռացե՛ք, թրքասերներ
- Լիա Իվանյան. Մեծ կռիվը դեռ չի ավարտվել
- Լիա Իվանյան. 300․1-ի վախճանը
- Լիա Իվանյան. ՍԴ որոշման մեսիջները
- Լիա Իվանյան. Ապօրինությունների երկու տարի 7 ամիս
- Լիա Իվանյան. Պետական մտածողության մասին
- Լիա Իվանյան. Խարդավանքների երկիր Հայաստանս․․․
- Լիա Իվանյան. Ի վերջո ո՞վ կհաղթի
- Լիա Իվանյան. Վարպետության դաս էքս-նախագահից
- Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
- Լիա Իվանյան. Բանակը ժողովրդի կողքին
- Լիա Իվանյան. 52 տոկոսի ժամը
- Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր
- Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել
- Լիա Իվանյան. Թմբիրի մե՞ջ ենք ապրում
- Լիա Իվանյան. Նժարին է պետությունը պահելու խնդիրը
- Լիա Իվանյան. Ռուսական արտադրության Նիկոլը
- Լիա Իվանյան. Զրահապատ ընտրություննե՞ր
- Լիա Իվանյան. Ոչինչ չպետք է մոռացվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին