Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում , մասնավորապես, ասվում է․
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի աթոռին սերտաճած կապիտոլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով և դրան հետևած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի և բնակիչների հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսևորում և պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
Սյունիքը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և պետականության կենսական հանգույցը, արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը։
Տարածաշրջանային որևէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի և հայժողովրդի կենսական շահերի հաշվին և դրանց անտեսմամբ։
Վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մերազգային շահերին։
Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին