Միյատովիչ․ Անհրաժեշտ է նոր խթան` մարդու իրավունքների ստանդարտների և իրականության միջև ճեղքվածքի նվազեցման համար
«COVID-19 համաճարակն արագացրեց մեր հասարակության ժողովրդավարական հյուսվածքի էրոզիան, որից ի վերջո կախված է մարդու իրավունքների պաշտպանությունը», - նախազգուշացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ներկայացնելով իր գործունեության տարեկան զեկույցը ԵԽԽՎ լիագումար նիստում։
Մինչ նրա զեկույցում քննարկվում են մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներին վերաբերող մի շարք արդիական խնդիրներ, որոնց բախվում է Եվրոպան և շատ անդամ երկրներում օրենքի գերակայության անհանգստացնող քայքայումերը, հանձնակատարը շեշտել է, թե որքանով են սրվել երկարատև և անտեսված խնդիրները առողջապահական ճգնաժամի պատճառով:
«Համաճարակը ողբերգական հստակությամբ պարզեց մեր երկրներում առկա բազմաթիվ ու աճող անհավասարությունները», - ասում է Միյատովիչը։
Չնայած դեռ համաճարակին, հանձնակատարը վերահաստատեց իր կոչը` կառուցել անհապաղ ավելի ընդգրկուն և դիմացկուն առողջապահական համակարգեր և ընդգծեց պատվաստումները, ինչպես նաև փորձարկումներն ու բուժումը բոլորի համար մատչելի դարձնելու անհրաժեշտությունը:
«Սա համաճարակը հաղթահարելու վճռական քայլ է և քաղաքական կամքի փորձություն` լուծելու Եվրոպայում հանրային առողջապահական համակարգերի կառուցվածքային թույլ կողմերն ու անհավասարությունները»,-ասում է հանձնակատարը:
Հանձնակատարը նաև շեշտեց, թե ինչպես է համաճարակը բացահայտել հոգեկան առողջության բարեփոխման հրատապությունը և անդամ երկրներին հրավիրել արագացնել նրանց անցումը ինստիտուտից և հարկադրանքի վրա հիմնված հոգեկան առողջության կենսաբժշկական մոդելից դեպի համայնքային և վերականգնման վրա հիմնված մոդել:
Ինչ վերաբերում է կանանց իրավունքներին, համաճարակը որպես խոշորացույց է ծառայել կանանց նկատմամբ շարունակվող բռնության, գենդերային անհավասարությունների և կանանց սեռական և վերարտադրողական առողջության խնամքի հասանելիության խոչընդոտների դեմ:
Նա ընդգծեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման և իրականացման անհրաժեշտությունը` նախազգուշացնելով դրա մասին սխալ պատկերացումների կամ կեղծ և անտեղյակ պնդումների տարածման միջոցով այն խաթարելու փորձերը:
Հանձնակատարը նաև մտահոգություններ հայտնեց մարդու իրավունքների պաշտպանների, հատկապես աֆրոֆոբիայի դեմ պայքարի, շրջակա միջավայրի պաշտպանության կամ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող ճնշումների հետ կապված:
Հանձնակատարը վերահաստատեց իր կոչը Միջերկրական ծովում մարդու իրավունքների վերաբերյալ: Նա կոչ արեց միասնություն և համերաշխություն և «նոր խթանի՝ սերտացնելու անդունդը մարդու իրավունքների ստանդարտների և իրականության միջև»: