Նաիրա Կարապետյան. Տղանե՛ր, դուք հո թշնամի՞ չեք, էս ինչ եք անում
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շուռնուխցի ազատամարտիկ Արարատ Աղաբեկյանին բերման ենթարկելու կադրերը նայելիս հիշեցի, թե ինչպես էին ադրբեջանցի հատուկջոկատայինները բերման ենթարկում Կարեն Պետրոսյանին, ում մի օր հետո սպանեցին և լկտիաբար հայտարարեցին, թե նա սրտի խնդիր ուներ:
Տղանե՛ր, դու հո թշնամի՞ չեք, էս ինչ եք անում: Կապիտուլյանտն երեկ սեփական բարդույթների մեջ թաղված հանձնարարեց «հանրությանը տեսանելի եղանակով» պատժել հայրենիքը պաշտպանող, իրենց սեփական կարծիքն ազատ արտահայտող արժանապատիվ հայերին, դուք էլ բառացի ընդունեցի՞ք:
Նիկոլի ու Ալիևի հետ «բանավոր պայմանավորվածությունների» հետևանքով ՀՀ գյուղում՝ Շուռնուխում, իր տունը կորցրած վատառողջ ազատամարտիկին շղթայված և բիրտ ուժով ու՞ր եք տանում, «պատժելու»:
Իրոք, նայեք Կարեն Պետրոսյանի կյանքի վերջին օրերի կադրերը Ադրբեջանի հատուկջոկատայինների հետ և ամաչեք:
Հիշեք, ամեն բան անցողիկ է, բայց ձեր երեխաները պետք է հպարտանան ձեզանով…»։
Շուռնուխցի ազատամարտիկ Արարատ Աղաբեկյանին բերման ենթարկելու կադրերը նայելիս հիշեցի, թե ինչպես էին ադրբեջանցի...
Опубликовано Naira Karapetyan Четверг, 22 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ում տեղի ունեցածը շուռնուխցի Արարատ Աղաբեկյանի նկատմամբ միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է. Գեղամ Մանուկյան
- Շոռնուխցի Արարատ Աղաբեկյանին քարշ տալով բերում են Քննչական կոմիտե. ArmLur.am
- Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան