Մի կողմ թողեք ընտրությունները, պատրաստվեք ժողովրդի ցասման միջոցով դուրս շպրտել այդ դավաճանին. Վազգեն Մանուկյան
«Ես կարծում եմ՝ նրա այցը ոչ թե նախընտրական էր, այլ կապված էր Սյունիքում որոշ փոփոխությունների հետ, որոնք նա դեռ չի հասցրել անել ի օգուտ Ադրբեջանի»,- երեկ երեկոյան կառավարական առանձնատան մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, Փաշինյանը ժողովրդին վախեցնում էր պատերազմով. «Իմ մոտ տպավորություն է, որ նա պատերազմը չկանգնեցրեց, շատ զոհ տվեց, որպեսզի ժողովրդի մեջ վախ առաջանա պատերազմի նկատմամբ։ Պատերազմով է վախեցնում այն ժողովրդին, որը պատերազմի առաջին օրերին հերթ էր կանգնել զինկոմիսարիատների մոտ պատերազմ գնալու համար։ Ինչքան նա Հայաստանի ղեկավար լինի, Հայաստանը ոչ ներկա, ոչ ապագա չունի։ Պետք է անպայման քշել նրան։
Ես ասել եմ՝ եթե Արցախի տարածքները վերցնելն Ադրբեջանի համար հեղինակության հարց էր, ապա Սյունիքը նրա համար ռազմավարական խնդիր է։ Սյունիքի հարցը պարսիկներին, չինացիներին ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախի։ Իսկ նա մինչև վերջ մեր ազգային շահերը կդավաճանի, նրանից ոչ մի լավ բան մի սպասեք։ 2,5-3 տարի երկիրը ղեկավարում է, շատ մեծ օգուտներ բերեց Ադրբեջանին, միայն ու միայն վնաս բերեց Հայաստանին, որևէ օգուտ չի բերել Հայաստանին»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, Փաշինյանին Սյունիքում բողոքի ակցիաներով դիմավորելը մարդկանց բնական ցասումն է, ոչ թե կազմակերպված ակցիա։ Նրա խոսքով, եթե նա փորձի ձերբակալել մարդկանց, պատասխանը կստանա Երևանում։
«Միակ ճանապարհն ամեն գնով նրանից ազատվելն է։ Ընտրություններին չեմ հավատում։ Դավաճանին ընտրություններով չեն փոխում, նրան հանում են զոռով։ Ընտրությունը կուզի՝ կանցկացնի, չի ուզի՝ չի անցկացնի։ Դրա համար մի կողմ թողեք ընտրությունները, պատրաստվեք ժողովրդի ցասման միջոցով դուրս շպրտել այդ դավաճանին։
Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իր խաղաղությունը, բարեկեցությունը, իր պատիվը կախված է մի բանից, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Դրանից հետո էլի են առաջանալու պրոբլեմներ՝ ինչ ուղի է վերցնելու մեր երկիրը, ոնց անենք, որ պաշտպանված լինի, հզոր լինենք, հարգված լինենք աշխահում, դա առանձին խնդիր է, բայց ամեն ինչ սկսվում է Փաշինյանի գնալով»,- ասաց Վ. Մանուկյանը։
Բանակում ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով կազմակերպելու մասին Փաշինյանի հայտարարությունը, Վազգեն Մանուկյանի խոսքով, «իդիոտիզմ, դեբիլի խոսք է». «Ինքը մի սուտ բան է ասում։ Իրականում իրեն բանակ պետք էլ չի, պատրաստ է պպզել բոլորի դեմը։ Իր ինչին է պետք բանակ։ Նա ինչ ասում էր՝ խայտառակություն է, այդպիսի բանակ գոյություն ունենալ չի կարող»։
Վ. Մանուկյանի խոսքով, Հայրենիքի փրկության շարժումը կլինի, ալիքը չի մարել, շարունակվելու է նույն ձևի, որոշ մարդիկ, կազմակերպություններ կավելանան, որոշ մարդիկ դուրս կգան, այդ ընթացքը պետք է շարունակել։
Հարակից հրապարակումներ`
- Եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի, փորձեն ձերբակալեն, հետապնդեն, պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ. Իշխան Սաղաթելյան
- Վահե Հակոբյան. Պապիկյանը մնացել է Սյունիքում, մարդկանց առաջարկում է հող, աշխատանք
- Այսօր ունենք իրավիճակ, որ Փաշինյանը ոստիկանական պատնեշի ներքո է ՀՀ տարածքում երթևեկում. Արմեն Մինասյան
- Բեքարյանը՝ Փաշինյանին. Դեպի Նախիջևան սահմանը դաչեքիդ վրայո՞վ է անցնելու
- Գեղամ Նազարյան․ Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը
- Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
- Եթե հիմա քաղաքական ուժերը չկազմակերպեն բողոքի գործողություններ, ապա կնշանակի՝ առաջնորդվում են նիկոլի օրակարգով. Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան