Գիտեք ինչո՞ւ է Բաքվի ժպիրհ բռնապետն այդքան հաճախ բարբաջում Սյունիքի մասին. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Գիտե՞ք, ինչո՞ւ է Բաքվի ժպիրհ բռնապետն այդքան հաճախ բարբաջում Սյունիքի մասին։
Նախ՝ ադրբեջանաթուրքական դաշինքի մոտ հարյուրամյա երազանքն է տիրանալ Հայկական լեռնաշխարհի այս կարևոր հատվածին և ցամաքով փաստացիորեն միացնել թուրքական ծրագիր Ադրբեջանը «մայր Թուրքիային» ՝ լինի դա կոշտ, թե փափուկ ուժի միջոցով։
Սակայն կա մի չափազանց կարևոր հանգամանք ևս․ եթե Հայաստանն անընդհատ զբաղված լինի Սյունիքի «օրակարգով», ապա, ըստ Բաքվի բռնապետի «մտահղացման», մոռանալու է Արցախի մասին։
Ասեմ, որ չի ստացվելու։ Արցախը նույնքան կարևոր է մեզ համար, որքան Սյունիքը, առավել ևս, որ հայկական սրբազան հողի այս երկու հատվածները կենսականորեն շաղկապված են և փոխլրացնում են միմյանց՝ ապահովելով ամբողջ Հայաստանի ռազմավարական խորքը և անվտանգությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունը
- Արման Թաթոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Բաքուն չի կարող թույլ տալ՝ Հայաստանը բանակը բերի մի վիճակի, որ կարողանա սպառնալ Ադրբեջանին․ Ալիև
- Ալիև․ Զանգեզուրը թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին