Պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը. Ջանջուղազյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, 2020-ի բյուջեն եկամուտների գծով կազմել է 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333,991,752.6 հազար դրամ է։
«2019-ին համաշխարհային տնտեսության 2,9 տոկոս աճի դեպքում Հայաստանում գրանցվեց 7,6 տոկոսի աճ, ինչը հնարավորություն տվեց վերանայել բյուջեի ծախսային միջոցները: Մասնավորապես, ԿԳՄՍՆ ոլորտում 2019-ին հատկացումներն աճեցին շուրջ 11 տոկոսով, առողջապահության ոլորտում՝ 22 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 30 տոկոսով:
Իսկ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2019-ի վերջին կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը թույլ տվեց ճգնաժամի ժամանակ 2020-ին նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Նա նշեց, որ արդյունքում տնտեսությունն ունեցավ ավելի մեծ դեֆիցիտ, քան ծրագրավորված էր:
«Սկզբում ունեինք բյուջեի 2,3 տոկոսի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք ՀՆԱ-ի մոտ 5,5 տոկոսի դեֆիցիտ: Սա այն գինն է, որ մենք վճարել ենք, որ մեղմենք տնտեսական անկման ազդեցությունը: Պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը: Այս պայմաններում պետք է 5 տարում այդ ցուցանիշը նվազեցնել մինչև 60 տոկոսի: Սա այն շեմն է, որը աշխարհում համարվում է ռիսկի տեսակետից կառավարելի»,- ներկայացրեց նախարար։
Ատոմ Ջանջուղազյանի հավաստմամբ, զարգացող երկրների համեմատությամբ Հայաստանում 2020 թվականի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է:
Հարակից հրապարակումներ`
- 10 միլիարդ դրամով Հայաստանն ավելացնում է Արցախին տրվող ֆինանսավորումը
- Հավելյալ 100 մլն դրամ՝ ԱԻՆ-ին՝ մարդկանց հոգեբանական աջակցություն տրամադրելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են