Գնաճ կա, բայց Փաշինյանը չի դժվարանում հաց առնել. Վահան Քերոբյան
«Մարտ ամսին մեր հարևան Թուրքիայում գնաճը եղել է 16 տոկոս, այն դեպքում, երբ մեր մոտ եղել է կարծեմ 5,6 տոկոս, բայց դա չի նշանակում, որ գոհ են ենք»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով, վերջին 2-3 ամիսներին Հայաստանում նկատվում է տնտեսության կտրուկ վերականգնում, և եթե համեմատական անցկացվի 2019 թվականի հետ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա 2021-ի հունվարը, փետրվարը և մարտը ավելի լավ են գնում, քան 2019 թվականին։ Նախարարը ներկայացրեց իր հաշվարկը, ըստ որի՝ այս մարտին 7-7,5 տոկոսի աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:
Անդրադառնալով գնաճին, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Կառավարության նիստին, նախարարը նշեց. «Ես չեմ լսել, որ վարչապետը նեղսրտի, ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել, բայց մենք այդ հարցը նայում ենք հասարակ քաղաքացու տեսանկյունից և ապրում ենք այն ցավը, որն ապրում է հասարակ քաղաքացին գնումներ կատարելիս»։
Ըստ Վահան Քերոբյանի, ողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են: Նա նկատեց՝ Լարսի փակ լինել ևս հանգեցնում է գնաճին:
«Մենք հիմա աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսը էլ երբեք չփակվի»,-ասաց նա, ապա վստահեցրեց՝ այլընտրանք ասելով ինքը նկատի չունի Ադրբեջանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՀ. Հայաստանի տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս
- Բուսական յուղի միջին գնաճը Հայաստանում եղել է 62.2%.Վիճակագրական կոմիտե
- ԿԲ. Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում
- Պետությունը՝ կառավարությունն ու դրա ղեկավարը, գնաճի զսպման հարցում անգործության են մատնվել. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են