Բերման է ենթարկվել շուռնուխցի Աշխարհապետը. ArmDaily.am
Կարմիր բերետավորները այսօր բերման են ենթարկել Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։
Արարատի քույրը՝ Նարինե Արշակյանը ArmDaily.am-ին տեղեկացրել է, որ վաղ առավոտյան կարմիր բերետավորների ուղեկցությամբ Աշխարհապետին բերման են ենթարկել։
«Արարատը մեկ շաբաթ է, ինչ հիվանդ պառկած էր՝ բարձր ջերմությամբ, ծանր հազով։ Գիտենք, որ Գորիսից շատերին են բերման ենթարկել՝ երեկվա ցույցերի մասնակիցներին, սակայն Աշխարհապետը չի էլ մասնակցել՝ հիվանդ պառկած էր, սրսկումներ էր ստանում»,-ասաց քույրը։
Վերջինս տեղեկացրեց, որ իրենց ոչ մի պատճառաբանություն կամ բացատրություն չի տրվել՝ Աշխարհապետին բերման ենթարկելու մասով։
«Մեր տեղեկություններով եղբորս տանում են Երևան»,-ասել է Նարինե Արշակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
- Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան