«Փաստ». Որն է եղել Սյունիք մեկնելու արագ որոշման պատճառը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դարձյալ «սվիններով» ընդունեցին. Քաջարանում, Ագարակում և Մեղրիում, շատ մեղմ ասած, կոշտ արտահայտություններով ակցիաներ իրականացվեցին՝ ստիպելով հապճեպ փախչել այդ համայնքներից: Ճիշտ է, հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով Սյունիք մեկնած, քաղաքացիների հետ «արա»-ով ու «սրանց»-ով խոսացող Փաշինյանն իր հետ տարել էր «Նիկոլ վարչապետ» գոռացող մի քանի հոգի, ինչպես նաև կարողացել էր «քայլողների» մի երկու բարեկամ-ծանոթի միջոցով կամ այլ ճանապարհով իբր ջերմ ընդունելություն բեմականացնել, սակայն ակնհայտ է, որ սյունեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանապատիվ քաղաքացիներ են, երկրի, պետության ու Հայրենիքի նվիրյալներ:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Փաշինյանն իրականում մի բանի համար էր Սյունիք գնացել: «Նպատակն էր Ալիևին ցույց տալ, որ ինքն այստեղ վերահսկողություն ունի: Դրա համար եկել էին կադրեր հավաքելու ու աշխարհին ցույց տալու, թե իբր Նիկոլը Սյունիքում վերահսկողություն ունի և կարողանալու է սպասարկել այն պահանջները, որոնք դրված են իր առջև թշնամու կողմից: Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թշնամու այդ օրակարգը ի չիք է դարձնում: Ժողովուրդն այս պահին թելադրում է իր քաղաքականությունը և՛ թշնամուն, և՛ դավաճան իշխանությանը», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Ի դեպ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նախօրեին նախատեսված է եղել Փաշինյանի այցը Կոտայքի մարզ և հանրության հետ հանդիպում մասնավորաբար Հրազդանում: Սակայն վերջին պահին բոլորի համար անակնկալ փոխել է ծրագրերն ու գաղտագողի մեկնել Սյունիք: Թե կոնկրետ որն է եղել նման արագ որոշման պատճառը, դեռևս հայտնի չէ:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նպատակ է ունեցել «ձեռքի հետ» նաև բախումներ հրահրել, որպեսզի կարողանա գործեր կարել տալ, անհնազանդ սյունեցիների շրջանում ձերբակալություններ իրականացնել և ուժայինների տեռորի միջոցով կոտրել ընդդիմացողներին, ինչն, ի դեպ, արեց հրապարակային հանձնարարությամբ: Այսինքն, ըստ իշխանական սցենարի, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Սյունիքի առումը» օպերացիան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում