Ահաբեկելու ցանկացած փորձ չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների հաստատակամությունը. ԱԳՆ
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության է տարածել Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։
Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։
Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները. Արցախի ՊԲ
- «Հետք», Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ կրակոց է արձակել
- Արցախում մի շարք տեղերում սպասում են խաղաղապահների ներկայությանը՝ գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար
- ՌԴ խաղաղապահները Արցախում վերականգնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանները
- Ադրբեջանցիների կողմից Սյունիքում մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը. ՄԻՊ
- Մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, պատմամշակութային հուշարձանները. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
- Դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր. Արցախի ՄԻՊ-ը՝ զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա հարձակման մասին
- Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով․ Ադրբեջանն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով
- ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով
- Մոսկվայի եռակողմ հանդիպման ավարտից հետո Շուշիից սկսել են կրակել Ստեփանակերտի ուղղությամբ