Եվրոպական երիտասարդական օլիմպիական 15-րդ ձմեռային փառատոնը կհետաձգվի
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն /ԵՕԿ/ և Ֆինլանդիայի ԱՕԿ-ը որոշել են հետաձգել առաջիկա դեկտեմբերին Վուոկատի քաղաքում նախատեսված եվրոպական երիտասարդական օլիմպիական 15-րդ ձմեռային փառատոնը (EYOF): Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Նոր ժամկետ է նշանակվել 2022թ. մարտի 20-25-ը: Հետաձգումը պայմանավորված է այն բանով , որ հնարավոր է համավարակը նահանջի կամ նվազի: Նման պարագայում մայրցամաքի ազգային օլիմպիական կոմիտեները իրենց պատվիրակություններին արդեն կգործուղեն Ֆինլանդիա:
Ֆինները վստահ են, որ ստուգատեսի հետաձգումը ձեռնտու կլինի լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիային (FIS):
Երկրի հյուսիսում մարտ ամսին ձյան շերտը հասնում է իր ամենամեծ հաստությանը, ինչը նաև կազմկոմիտեին հնարավորություն կտա գումար խնայել՝ արհեստական ձյան ծածկույթ ստեղծելու համար:
Այդուհանդերձ, Վուոկատիում, ընթացիկ մրցաշրջանում, դեկտեմբերին կանցկացվեն հոկեյի մրցաշարերը:
14-18 տարեկան մարզիկ-մարզուհիները խաղարկվող մեդալների համար կպայքարեն ինը մարզաձևերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան