ԱՄՆ դեսպանը հանդիպել է Գորիսի, Սիսիանի, Մեղրիի քաղաքապետերի հետ
Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից:
ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը:
Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը։
Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար...
Опубликовано U.S. Embassy Yerevan Среда, 21 апреля 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան