Ձերբակալված սյունեցիներին իրենց աջակցություն են հայտնում քաղաքացիները
Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել՝ ի աջակցություն սյունեցիների։
Մինչ հանրահավաքի մեկնարկելը, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։
«Սյունեցիներն այսօր իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության գործունեության բոլոր հետևանքները և ունեն բարոյական իրավունք վարչապետի աթոռը զբաղեցրած անձին վռնդելու Սյունիքից։ Այդ գնահատման հարցում իրենք ճիշտ են։ Սա չարիք է, ուստի Սյունիքում, առավել ևս Հայաստանում անելիք չունի։ Այդ ֆոնի վրա Ալիևը սկսում է խոսել միջանցքի մասին, Զանգեզուրը վերցնելու մասին, սրանք գոնե պատասխանեն Ալիևին, Ադրբեջանի իշխանությանը, մուռը հանում են սյունեցիներից»,- նշեց նա։
Անդրադառնալով այսօրվա ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի կողմից իրականացրած բռնություններին՝ Իշխան Սաղաթելյանն այն որակեց խայտառակություն։
«Սա խայտառակություն է։ Սրան մեր ժողովուրդը, հասարակությունը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սյունեցիներին լռեցնելու խղճուկ փորձերը իշխանությունների անզորության ու անկարողության վկայությունն են. Ի.Սաղաթելյան
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան